Երբ անցյալ տարեվերջին արտարժույթի կուրսը տատանվում էր խելահեղ տեմպով, բացի մի քանի արժեքավոր վերլուծությունից ուրիշ աժիոտաժ չեր նշմարվում: Անգամ դրամի մոտ 20% արժեզրկումից հետո' տեղեկատվությունը բավականին ժլատ էր: Այժմ, երբ դոլարը օրական +- 1 դրամի տատանում է տալիս, բոլորը իրենց ճիտին պարտքն են համարում մի ողջ հոդված նվիրել այդ սենսացիոն երևույթին: Գիգանտներ ջան, Հայաստանը հեղինակավոր բորսա չի, որ 1 դրամի տատանումը ինչ որ լուրջ հետևանք ունենա: Մեր մոտ ամեն բան պարզ է և քյարթու' արժեզրկում'20%-ով, գնաճ'30%-ով: Ոչ մի արժանահավատ բացատրություն, ոչ մի տնտեսական օրինաչափության կիրառում: Մի երկու քյարթու ձևակերպում ու բոլորը չաղ են ու բախտավոր: Ժողովուրդն է միայն դրա արդյունքում գոտին մի կես սանտիմետր էլ ձգում: էնպես որ 0, 1-ը մեր համար թիվ չի, մի լարվեք:
Գարիկ Պետրոսյան