Ուղեղը միշտ կազմ ու պատրաստ վիճակում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը քնած է: Նեյրոֆիզիոլոգիայի ամերիկյան ակադեմիայի հերթական գիտական նստաշրջանի ժամանակ Սերենա Գոնդեկը պատմեց իր կողմից վերջերս կատարաված հայտնագործության մասին:

 

Պարզվում է, որ քնի ժամանակ ուղեղի որոշ հատվածներ աշխատում են առանձնահատուկ լարվածությամբ և մշակում են ստացվող ձայնային ազդանշանները: Այդ հատվածները կարելի է որոշել մարդու ուղեղը հատուկ էլեկտրոդներ մտցնելու միջոցով: Գիտափորձի ժամանակ քնածի կողքին զանազան ձայներ են արձակել՝ խլացված ազդանշան, երեխայի լաց, մագնիտոֆոնով ձայնագրված խոսակցություններ:

 

Ի վերջո հաջողվել է հայտնաբերել ձայները մշակման ենթարկող երկու շրջան: Մեկն աչքերի մոտակայքում, մյուսն՝ ականջների: Դրանք զանազանում են հնչյունները, առանց ուշադրության թողնում անվնասները և արթնանալու ազդանշան են տալիս այն ժամանակ, երբ ձայնը կարող է վտանգավոր լինել մարդու համար: