Հաճախ շատերը շփոթում են սերը կապվածության ու կրքի հետ: Ինչպե՞ս տարբերել: Նախ պետք է հիշել, որ սերը մշտապես բերում է հոգեկան բավարարվածություն: Դա մի պայծառ ու նուրբ զգացմունք է: Իսկ այ եթե Դուք շարունակ տխրում եք և որքան շատ է Ձեզ նեղացնում սիրելի էակը, այնքան ավելի եք կապվում նրան, ուրեմն, որքան էլ ցավալի է, բայց պիտի խոստովանեք, որ հանդիպել եք կախվածության ծայրահեղ ձևի:
Կախվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակի, հոգեկան լուրջ խանգարումների: Սերն ու կապվածությունը որևէ ընդհանուր բան չունեն: Սիրելիս մարդիկ ասես թիթեռի պես թռվռում են, իսկ կապվածությունը բերում է մեկ մարդու տրամադրությունից, մտքերից ու ցանկություններից կախված լինելու վիճակի: Սա անդեմության տանող պրոցես է, իսկ դա կործանարար է:
Նման վիճակում առավել հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր չափից դուրս թույլ են ու անպաշտպան և փնտրում են պաշտպանություն ու հովանավորություն հակառակ սեռի մեջ:
Իհարկե, ակնհայտ է, որ սիրային կախվածության ավելի շատ հակված են կանայք, քանի որ տղամարդիկ, մեկ անգամ հայտնվելով նման վիճակում, սովորաբար երբեք երկրորդ անգամ սխալը չեն կրկնում: Նրանք, իհարկե, էլի են սիրահարվում, բայց եթե անգամ բանը հասնում է ամուսնության, կնոջը պահում են պարզված ձեռքի հեռավորության վրա ու չեն թողնում իրենց հոգին թափանցել:
Շարունակությունը՝ այստեղ