Կենդանության օրոք նա դարձավ դասական, իսկ մահից հետո' լեգենդ: Նրա վեպերն աննման մարգարիտներ էին և միաժամանակ ասես սիրային երկխոսության պատառիկներ լինեին, որ սիրահար զույգերը շշնջում են Սեն ժերմեն պողոտայի հեքիաթային սրճարաններում: Նրա վեպերը վերնագրված են այնպես, ինչպես կարելի է վերնագրել առօրյա կյանքի հոգեհարազատ դրվագներն ու երջանիկ ակնթարթները՝ «Բարև, թախիծ», «Սիրու՞մ եք արդյոք Բրամս», «Հոգու կապտուկներ» և այլն:
Իսկ ընդհանուր առմամբ, իր բոլոր վեպերում նա երկխոսության մեջ էր իր անցյալի, հեռացած ու մոռացված սերերի, հավատարիմ ընկերների ու սիրելի քաղաքի՝ ոսկեփայլ Փարիզի հետ: Նա ինքն էլ մարմնավորում էր իր երգած Փարիզը, որը, ավադ, մինչև Սագանի մահն արդեն վաղուց կերպարանափոխվել էր, անհետացել Պոնտ Նեֆ կամրջի մանուշակագույն մթնշաղում և... վերածնվել նոր կերպարանքով, նոր փայլով:
... Կան մարդիկ, որոնք դեպի իրենց են ձգում դժբախտությունը: Ֆրանսուազա Սագանը նրանցից մեկն Էր: Նա շարունակ ինչ֊որ անհաջողություններ էր ունենում. մեկ տանուլ Էր տալիս կազինոյում իր ողջ ունեցվածքը, մեկ նրան մեղադրում էին թմրանյութեր թաքցնելու մեջ... և այլն... և այլն: Սակայն նա սուրում էր կյանքում այնպես, ինչպես սուրում էր իր մեքենայով հարազատ քաղաքում:
Այդ ընթացքում նա լսում էր միայն այն երաժշտությունը, որը հնչում Էր իր հոգում՝ իր սիրելի Բիլլի Հոլիդեյի երաժշտությունը:
Շարունակությունը՝ այստեղ