Մազրզերում ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ վարչապետն այսօր հանձնարարել է մարզպետներին շարունակել ձեռնարկել որոշակի քայլեր:
Կառավարությունը տարբեր գործիքակազմերով կօժանդակի և կաջակցի գործարարաներին, որպեսզի կյանքի կոչվեն բոլոր ներկայացված ծրագրերը : Վարչապետի կարծիքով Կառավարության և ՏԻՄ-երի միջև արդյունավետ համագործակցությանը կնպաստի նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը ևս:
Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:
Տիգրանուհի Դավթյան