Ադրբեջանական ANS Press հեռուստաընկերությունը ցուցադրել է աուդիոձայնագրություն, որում հայերը իբր իրար մեջ կապ են տալիս ու իբր պատմում, որ 20 հայ է սպանվել։ Ձայնագրությունից լսվում է միայն՝ «...-ը չկա" ու վերջում «խաբար ե՞ս»։ Վրայից ադրբեջանական ձայնով փակում են խոսքը ու գրում, թե սպանվել է 20 հայ։ Ոչ մի փաստ, բայց սովորական ադրբեջանցիների համար լավ «ոգեշնչող» լուր է ստացվել, ու նույնիսկ Թվիթերում արտասահմանից լրագրողներ փորձում են պարզեն հավաստի է արդյոք տեղեկությունը, թե ոչ։
Հիշեցնեմ, որ օգոստոսին նույն ANS Press-ը հրապարակել էր Լևոն Հայրապետյանի աջակցության ցույցը Երևանում՝ ներկայացնելով այն, որպես ցույց, որում հայերը պահանջում են Ադրբեջանին փոխանցել Արցախը։
Օրիգինալ տեսանյութը
ANS Press-ի տարբերակը, որտեղ հատուկ չեն ցուցադրվում ցուցանակները՝
Սեդրակ Մկրտչյան