Պրիմորիեի երկրամասի №10 կանանց ուղղիչ գաղութում անց է կացվել «Միսս գարուն 2015» գեղեցկության մրցույթ, որին մասնակցել են 9 աղջիկ, ովքեր պոդիում են դուրս եկել իրենց կարած զգեստներով, պատմել են իրենց մասին և ցուցադրել են իրենց տարբեր ունակությունները: Մրցույթի հաղթող է ճանաչվել Եկատերինա Եգորովան: