Ես չգիետեմ, թե փողկապավոր վերլուծաբաններն ինչ են մտածում ու ինչ խորհուրդ են տալիս իրենց ղեկավարներին, բայց շարունակում եմ կարծել, որ հայկական կողմը պետք է սկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ և վերջնականապես լուծի հարցը: Թող զորակոչ հայտարարեն, բոլորս գնանք ու պատերազմի մասնակցենք, հակառակ պարագայում' կպնելով մեր նյարդերին, ադրբեջանն օր-օրի Հայաստանը դատարկում է: Հենց նոր ստացանք մեր երեք զոհերի մասին տեղեկությունը, ինչը հաստատ կստիպի բազմաթիվ ծնողների իրենց բնակարարնները վաճառել և ամեն գնով բանակից ազատել իրենց տղաներին, սա կարող է շղթայական ռեակցիայի հանգեցնել և աղետալի հետևանքներ ունենալ: Հիմա ինչ վախենում ենք ինքներս մեզ համար ընդունել, որ պատերազմը սկսեվել է? Թե շարունակելու ենք խաղաղություն մուրալ?:


Ինչն է մեզ խանգարում Բաքվում նախատեսված համաեվրոպական խաղերը փչացնելը? Մենք պարտավոր ենք դա անել, միայն թե չասեք, մենք էլ Ցեղասպանության 100 ամյակ ենք նշում, խնդրում եմ նման բան չասել...

 

 

Զոհրապ Եգանյան