Հավանություն է տրվել «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն ընդունելու դեպքում իրավական դաշտից կհանվեն չգործող նորմերը:
Ինչ վերաբերում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, ապա առաջարկվում է կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը, հատուցել նաև արտարժութային ավանդն այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և ՛ դրամային, և՛ արտարժութային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4 մլն դրամից ավելի է՝ 8 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Բանկային ավանդների հատուցման չափերի ավելացման նպատակով, կառավարությունն անում է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում այս օրինագիծը կարող է հավանության արժանանալ:
Տնտեսական անկյուն