Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն Հայաստանի կառավարությունը սահմանեց հարյուր հազար դրամ:


Կառավարության կողմից հաստատվաց այս որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի մեկից:


Այս նախաձեռնությունը իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ:Այս տարվա համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբերի համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել այս տարվա պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում' ներքին խնայողությունների հաշվին:

 

 

Անի Սանոսյան