Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն «Անմոռուկ» մարտահրավերի առաջարկ է հնչեցրել: Նա իր դուստրերի օգնությամբ անմոռուկ է պատրաստել, մակագրել դրանք ու ուղարկել հինգ հայտնի գործիչների, ովքեր, ընդունելով մարտահրավերը, պետք է նույնն անեն:

 

««Անմոռուկ» մարտահրավերը: Հրավիրում եմ բոլորին միանալ այս նախաձեռնությունը, ուղարկել անմոռուկներ ընկերներին Հայաստանում և արտերկրում' դրանց վրա հիշատակելով Ցեղասպանության տարիներին զոհվածի կամ վերապրածի անուն: Այցելե'ք armeniangenocide100 կայքէջը և ֆեյսբուքյան էջը և տարածե'ք այս նախաձեռնությունը»: