2014թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115.34 մլրդ դրամի դիմաց կազմել են 113,9 մլրդ, (կատարողականը' 98,8%): 2013 թվականի համեմատ եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 7,9 տոկոսով կամ 8,34 մլրդ դրամով:
Նախորդ տարի կառավարության կողմից փոխհատուցվել են նվազագույն աշխատավարձի շեմի և էլեկտրաէնեգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված համայնքների լրացուցիչ ծախսերը: Այս մասին տեղեկացվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ.-ի գործունեության մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած հաշվետվությունում:
Անահիտ Գրիգորյան