ՀՀ կառավարությունը փոխհատուցել է ՀՀ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը: Այս մասին տեղեկացվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ.-ի գործունեության մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած հաշվետվությունում:

 

 

Կարինե Առաքելյան