Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմել է 17,1 տոկոս: 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ, իսկ պետական համակարգի 162 հազար աշխատակցի աշխատավարձը բարձրացել է միջինը 47 տոկոսով: Այս մասին հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանին նախարարության 2014 թ.-ի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը ներկայացնելիս:

 

 

Անահիտ Գրիգորյան