Շատ զարմացա, երբ տեղեկացա, որ ծղրիդի ականջները գտնվում են նրա առջևի ոտքերի վրա: Նրանց ականջները մեկ միլիմետրից էլ փոքր են, սակայն դրանք գործում են մարդու ականջի պես: Գիտնականները այս միջատի ականջումմի յուրօրինակ օրգան են հայտնաբերել՝ հեղուկով լցված խոռոչ, որը նման է երկարավուն փուչիկի:Այս օրգանը, որը նրանք անվանում են լսողական բշտիկ, կատարում է նույն ֆունկցիան, ինչ որ կաթնասունների ականջի խխունջը, բայց այն անհամեմատ ավելի փոքր է: Հենց այս բշտիկի շնորհիվ է, որ ծղրիդը զարմանալի լսողություն ունի:
Շուշան Հակոբյան