«Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ». Րաֆֆի Կ. Հովհաննիսյան:
Կարծում եմ նախ պետք է հնէաբան-վերլուծաբան, որպեսզի հասկանա այս մարդու անիրական և անագորույն բառակույտը:
Իսկ հետո պետք է հասկանալ ինչ է ուզում վերոգրյալ մարդը հայ հասարակությունից: Գտնվելով ԱՄՆ-ում'ծնողների տաքուկ գրկում' այս մարդը պարբերաբար հղումներ է կատարում մեզ' ՀՀ քաղաքացիներիս, այն մասին թե մենք ինչպես պետք է ապրենք, արարենք և այլն, իսկ Հայաստանում եղած ժամանակահատվածում, չցանկանալով կտրվել Ամերիկայից, ցիտում է ամերիկյան բրեդերի գովազդային հոլովակները:

 

 


Իսկ, եթե, ամեն դեպքում, փորձենք լուրջ նկատառումներ կատարել այս մարդու գործողություններրի վերաբերյալ, որը շատ բարդ է, պետք է նշել մի քանի բան.
1.նախ նոր բան խոստանալուց առաջ պետք է հիշել նախորդ խոստումները և գոնե փորձել դրանք իկատար ածել
2.եթե հանդգնում ես հանդիպումներ նշանակլե ՀՀ քաղաքացիների հետ, բարի եղիր ինքտ գալ ու մասնակցել այդ հանդիպումներին և ոչ ամեն անգավա պես «թռնես» ամենակարևոր պահերին
3.պետք է հարգել գոնե սեփական կուսակցությունը, իսկ այս դեպքում կուսակցության մասունքները, և կուսակիցներին' ամեն անգամ չխայտառակելով նրանց
Այդպես էլ չկարողացա հասկանալ այս մարդու գաղափարախոսությունը, եթե իհարկե այդպիսին կա:

 

 

Անուշիկ Աբգարյան