Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը՝Ղրիմի անեքսիայի դեպքում, կապված արեւմտյան երկրներից կողմից զինված դիմակայության դեպքում: Այս մասին Պուտինն ասել է «Ղրիմ. Ճանապարհ դեպ հայրենիք» փաստավավերագրական ֆիլմում որի ուղիղ հեռարձակումը Россия1 հեռուստաալիքով արդեն տեղի է ունեցել Հեռավոր Արևելքում։


"Մենք պատրաստ ենք եղել դա անել (միջուկային ուժերը բերել մարտական պատրաստությանն): Ես զրուցել եմ արևմտյան գործընկերների հետ և ասել, որ դա մեր պատմական տարածքն է, այնտեղ ապրում են ռուս մարդիկ, նրանք հայտնվել են վտանգի տակ և մենք չենք կարող նրանց թողնել" ասել է Վլադիմիր Պուտինը։


Ըստ Վլադիմիր Պուտինի խոստովանության, Ղրիմի անեքսիա ուղեկցվել է ռազմական գործողություններով, որի նպատակն է եղել պաշտպանել թերակղզին հնարավոր ռազմական գրավումից:


Պուտինը անձամբ զբաղվել Ղրիմի անեքսիայով


"Մենք չենք կատարել իշխանափոխություն Ուկրաինայում, դա կատարել են ազգայնականները և ծայրահեղ համոզմունքներով մարդիկ: Դուք նրանց աջակցել եք: Բայց դուք որտեղ են գտնվում? հազարավոր կիլոմետրեր հեռու? Իսկ մենք այստեղ ենք, և սա մեր հողն է! Դուք ինչի համար եք այնտեղ պայքարում? Չգիտեք? Իսկ մենք գիտենք: Եվ մենք դրան պատրաստ ենք" ասում է Վլադիմիր Պուտին ֆիլմում, ակնհայտ դիմելով ԱՄՆ-ին:


Հ.Գ. Հավելեմ այն, որ արտեն իսկ 55-ից ավել պատերազմական խոշոր գործողություններ է կատարել ԱՄՆ երկրի տարբեր մասերում և միշտ իր տարածքից հեռու...

 

 

Գրիգորյան Ժորա