Թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը առաջին անգամ լույս է տեսել անգլերեն, ապա հեղինակն ինքն է այն թարգմանել թուրքերեն: Սթափ հայացքով Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ:
Վեպում Շաֆաքը մանրամասն անդրադարձ է կատարել 1914-1918 թթ. կատարված տեղահանությանը, ցեղասպանությանը, սպանդին, ունեցվածքից զրկվելուն ու զինաթափությանը: Լույս տեսնելուն պես վեպը լուրջ քննադատության ենթարկվեց Թուրքիայում: 2006 թվականին գրողը կանգնեց դատարանի առջև` համաձայն 301 հոդվածի (թրքությանը վիրավորանք հասցնելու համար)...




«Միջին Արևելքից մինչև Անատոլիա հասիր, հետո կտեսնես, հետո ամենուր կայես:Այնտեղի բնիկ միլիոնավոր հայերին ի՞նչ պատահեց, լավ: Ձուլվեցին: Հալվեցին: Որբ մնացին: Վտարվեցին: Զրկվեցին ունեցվածքից»:
«Վտարվեցինք մեր հողից, զրկվեցինք մեր ունեցվածքից, մեզ հետ կենդանու պես վարվեցին, գառան պես մորթվեցինք: Մարդու պես մահանալու իրավունքից անգամ զրկվեցինք: Տղամարդ չէր մնացել: Զենք փնտրելու պատրվակով մտնում էին հայերի տներ, իսկ հետո թալանում էին»:
«Նույնիսկ կրթված թուրքերը կամ ազգայնական են, կամ տգետ…Կարծում ես՝ ասելու են ներողությո՞ւն ենք խնդրում ձեզ կոտորելու, արտաքսելու, հետո էլ այդ ամենը ժխտելու համար…»:




Արամ Խաչատրյան