Կիլիկյան իշխանապետության շրջանի մետաղադրամները հազվագյուտ են եւ հայտնի են առանձին նմուշներով: Թագավորության շրջանի մետաղադրամները բազմազան են եւ հասել են մեզ համեմատաբար մեծ քանակով: Կիլիկյան պետության թողարկումներից հայտնի են արծաթե, բիլոնե, պղնձե եւ սահմանափակ քանակով ոսկե դրամներ: Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները՝ դանգ, քարտեզ, փող: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայերեն, ինչպես նաև լատիներեն մակագրություններով. դրվագվել են նաև, այսպես կոչված, երկլեզվյան դրամներ՝ հայատառ եւ արաբատառ մակագրություններով:



Արծաթե թողարկումները շատ տարածված էին: Նրանք սկզբնական շրջանում թողարկվել են բարձորակ արծաթից: Հետագայում շրջանառության մեջ են դրվել ավելի ցածրորակ արծաթե մետաղադրամներ՝ թագվորիններ: Կիլիկյան արքաներից ոմանք թողարկել են նաև «օծման» դրամներ, իսկ Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) օրոք, Փոքր Ասիայի սելջուկյան սուլթանների հետ համատեղ, դրվագվել են այսպես կոչված երկլեզվյան դրամներ՝ մի կողմում հայատառ, մյուսում՝ արաբատառ գրություններով: Իր թագավորման սկզբում Լևոն Ա-ն (1198-1219 թթ.) թողարկել է նաև լատիներեն գրությամբ դրամներ: Կիլիկյան հայոց պետության դրամահատարանները գտնվել են Սիս, Այաս ու Տարսոն քաղաքներում:

Նկարում՝
ՀԵԹՈՒՄ Ա-ի (1226-1270) հատած դրամներից





Հայե՛ր, գիտե՞ք, որ