ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում մարտի 12-ին հանդիպել է Հայաստանի տարբեր կուսակցության ներկայացուցիչներ հետ:


Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցերի քննարկումներին մասնակցել են «ԲՀԿ»-ն, «ՕԵԿ»-ը,«ՀՀՇ»-ն,«Ժառանգություն»-ը,«Ազգային միաբանություն»-ը ,«Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն»-ը և որոշ այլ քաղաքական ուժեր:


Հաշվի առնելով շաբաթներ առաջ եղած իրադարձությունները, նման գործընթացը ավելի քան սպասելի էր: Ոչ իշխանական քաղաքական ուժերը ի վերջո պետք է նստեին կլոր սեղան քննարկումների: Իհարկե եղան բացառություններ, ովքեր մինչև վերջ պնդում են իրենց դիրքորոշունը, և չեն ցանկանում քննարկումներ ծավալել, այնուամենայնիվ հաշվի առնելով նախագահի հետ երեկ հանդիպած քաղաքական ուժերի դիրքը, կարելի է փաստել որ մեկ կամ երկու կուսակցության դիրքորոշումը չի կարող էական դեր խաղալ այս գործընթացի վրա:


Այժմ սկսում է մի մեծ գործընթաց, որը դեռ երկար քննարկումների և բանակցությունների կարիք ունի: Անկախ կուսակցությունների ներկայիս դիրքորոշումներից սահմանադրական բարեփոխումների ընդունման վերաբերյալ, արդեն իսկ կարելի է փաստել, որ քաղաքական ուժերը լծվեցին այս գործընթացին:

 

 


Հայկ Դերզյան