Նախօրեին նախագահի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև հանդիպումները, բացի այն, որ լայն քննարկման առիթ դարձան, այլ նաև հետաքրքիր միտում արձանագրեցին: Այն ուժերը, որոնք տարբեր բարձրության ամբիոններից հնչեցնում էին սահմանադրական բարեփոխումների անընդունելության մասին' դրսևորելով մերժողական կեցվածք, նեղացածի դիրք են ընդունել, որ հրավեր չի ուղարկվել, իսկ ոմանք էլ մեծ ձգտում են դրսևորում քննարկման հրավեր ստանալու համար: Սա ի միջիայլոց: Ուղղակի ֆիքսելու համար:


Այս իրավիճակում, ստեղծվել է հնարավորություն, որպեսզի քաղաքական ուժերը, որոնք ունեն իրենց դիրքորոշումները, առաջարկությունները, քննադատությունները, ուղղակիորեն արտահայտեն քննարկումների ընթացքում: Ուստի քննարկման արդյունքում է զարգացում և օպտիմալ լուծումներ ծնվում: Այդ իսկ պատճառով դեռ ժամանակ կա որպեսզի քաղաքական ուժերը իրենց ավանդը ներդնեն երկրի մայր օրենքի բարեփոխման մեջ: Համատեղ արված աշխատանքը միշտ էլ դրական արդյունքներ է տալիս եթե միտումը կառուցելն է ոչ թե փչացնելը կամ դҀա վրա միավորներ հավաքելը:


Որոշ կուսակցություններում քննարկումների ձևի (բովանդակության հետ չխառնել) նկատմամբ վերաբերմունքը կրկին հուշում է, որ ընդդիմադիրի էներգետիկան սպառվում է, երբ իշխանության հետ քաղաքավարի քննարկում է ծավալվում երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ:


Ավելի լավ է մասնակցել քննարկումներին, առաջ քաշել խնդիրներն ու ասելիքները, քան վերջում վեր կենալ բարձր դիրքերից ու քննադատել այս ամենը ու բնորոշումներ տալ' պիտակավորելով: Լուրջ վերաբերմունք է պետք ցուցաբերել:

 

 

Վահագն Սարոյան