
Հենց սկզբում ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում Սոնային, նրա հետ մի քիչ հեշտ չէ, բայց նա հիանալի երգչուհի է, ունի հումորի մեծ զգացում և բնական է: Այսօր Սոնան նկարահանում էր ՀԱՐՍԱՆԻՔ երգի տեսահոլովակը, որը պատրաստ կլինի այս ամսվա ընթացքում: Տեսահոլովակի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը, ում հետ Սոնան արդեն երկրորդ անգամ է աշխատում, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, երգչուհու հետ այս անգամ ևս աշխատել է ոճաբան Նժդեհը, անկեղծ ասած նկարահանող թիմը շատ մեծ էր, ուստի ամբողջական կազմին մենք կծանոթանանք տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ: Ավելացնեմ, որ Սոնայի երեք կերպարներից մեկում օգտագործվել են Լուսիկ Ագուլեցու զարդերը, ով ռեժիսորի կողմից հրավիրվել էր որպես հայկական հարսանեկան ավանդույթների և զարդերի խորհրդատու, Լուսիկ Ագուլեցու գնահատումը Սոնայի այս լերպարի առույմով կարող եք տեսնել սեղմելով ահա այստեղ: Առաջարկում եմ հետևել նկարահանումների ընթացքի բեքսթեջին, ի դեպ Ես եմ նկարել անձամբ, վաղուց չէի նկարել, Սոնային շատ սիրելով ինքս որոշեցի նկարել
Կից նյութն՝ այստեղ: