Բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգում կատարված փոփոխությունների հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների' միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը:
ԿԲ-ի կողմից իրականացված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափով:
Հաջորդ փոփոխության արդյունքում վերանայվել է բանկի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված միջոցների պահուստավորման կարգը' առավել արտոնյալ պայմաններ սահմանելով միջազգային բորսաներում ցուցակված պարտատոմսերի դեպքում:
Եթե խոսենք կապիտալի համարժեքության նորմատիվի տեսանկյունից, ապա պետք է նշել, որ սահմանվել է ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները արտաքին վարկանիշերի առկայության դեպքում նվազեցված ռիսկի կշիռներով կշռելու հնարավորություն:
Գոռ Մարկոսյան