Մշակույթի նախարարությունն առհասարակ մոռացել է իր ֆունկցիաների մասին և առաջին՝ մշնախին ընդհանրապես չի հետաքրքրում , թե ինչ է այդ պահին պահանջում կամ խնդրում ժողովուրդը։ Նրանք ուղղակի իրենց գործն են անում՝ քանդում են ու քանդում: Չեղավ մի նշանակալի մշակույթային միջոցառում, որ այդ նախարարությունը կազմակերպի: Ուրիշները կազմակերպում են ու քաղաքավարությանը զոհ գնալով իրենց պաստառներում Մշնախի անուն էլ են գրում:
Աֆրիկյանների շենքը բզիկ-բզիկ անելու ժամանակ մշնախը հետևողական էր, բայց եկել է վերականգնելու ժամանակը՝ նրանք չկան։ Դե հետևողական եղեք, որ այդ շենքը վերակառուցվի: Բազմաթիվ մշակույթային արժեքներ ունեցող խաչքարեր կամ քանդակներ բերվեցին ռեստավրացման: Ինչո՞ւ մարդկանց չեք ասում՝ ի՞նչ եղան այդ մշակույթային արժեքները, ռեստավրացվեցի՞ն, թե՞ պատահաբար կորան:
Այս նախարարության անգործության հետևանքով շատ հայկական տոներ ուղղակի մոռացության են մատնվում, շատ հայկական պարեր յուրացվում են մեր ոխերիմ «բարեմակների» կողմից: Ախպեր, եթե դուք չեք կարում ձեր գործով զբաղվեք, ասեք չենք կարում, կներեք, մենք հասկանանք ինչ ենք անում, թե չէ մշակույթային հարուստ ժառանքություն ունենք, բայց նախարարություն չունենք:
Էդգար Խաչատրյան