North Island յուրօրինակ կղզին իսկական դրախտային անկյուն է իդեալական հանգստի համար. հիանալի բնություն, սպիտակ ավազով ափեր, բյուրեղյա մաքուր ջուր, բուսական և կենդանական աշխարհի անսովոր ներկայացուցիչներ: Wilderness Safaris կազմակերմությունը շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում այս վայրը դարձրել է այնպիսին, ինչպիսին դուք տեսնում եք այն այսօր: 11 շքեղ տնակներ տեղադրված են կղզու տարբեր հատվածներում, որոնցում այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որը ստիպում է հանգստացողներին կտրվել իրական աշխարհից, մոռանալ ամեն ինչ և վայելել իրենց լիակատար հանգիստը: