Անդամակցելով ԵՏՄ-ին Հայաստանի համար բացվեց 170 միլիոնանոց շուկա: Բնականաբար նման զարգացումները ենթադրում էին արտահանման ծավալների աճ, ինչը սակայն վերջին ցուցանիշներից ելնելով տեղի չունեցավ:


Արտահանման ծավալների 20 տոկոսանոց անկումը կարելի է որակել արտաքին գործոնների ազդեցության հետևանք: Այս պահի դրությամբ ԵՏՄ երկներից ամենամեծ արտահանման գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանի հետ: Եթե ուսումնասիրենք այդ երկրի տնտեսական վերջին զարգացումները, ապա ավելի քան հիմնավորիչ կթվա մեր երկրի արտահանման ծավալների կրճատումը:


Ընդհանուր ներմուծումը Ռուսաստանում նվազել է մոտ 75 տոկոսով: Բացի դրանից ռուսական շուկայում նկատվում է գնողոնակության զգալի անկում: Իհարկե այս գործոնները չէին կարող ազդեցություն չթողնել մեր երկրի արտահանման ծավալների վրա:


Այնուամենայնիվ պետք է նշել, որ դեպի ԵՏՄ երկների արտահանումը Հայաստանի համար ավելի հեշտացված է : Մասնավորապես արտահանման դեպքում կարևոր է այն, որ չի վճարվում մաքսատուրք: Բնականաբար դա չի կարող դրականորեն չազդել ռուսական շուկայում հայկական ապրանքների գնային ցուցանիշի վրա' դարձնելով այն ավելի մատչելի և դրանից ելնելով ավելի մրցունակ: Հաշվի առնելով ռուսական շուկայի գնողութնակության անկումը' այս գործոնը բավականին:

 

 

Վաչագան Գևորգյան