Շառլ դը Գոլն այցելում է Ստալինին ու խիստ գաղտնի զրույց ունենում 2-րդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների թեմայով: Թարգմանիչը լինում է երիտասարդ մի դիվանագետ:


Վերջում դը Գոլը Ստալինին ասում է.


- Խիստ կարևոր է, որ այս զրույցի թեման մեր երկուսից բացի ոչ ոք չիմանա:


Թարգմանիչը փոխանցում է դը Գոլի ասածը, ապա սարսափահար հայտնում Ստալինի պատասխանը.


- Մենք առանց այդ էլ երկուսով ենք:


Հասկանալով իրավիճակի լրջությունը' ֆրանսիացի գեներալն իր կատարած իմաստուն քայլով փրկում է երիտասարդ թարգմանչի կյանքը: Ստալինին ուղղակի ասում է.


- Շատ ուրախ կլինեի մեր հետագա հանդիպումների ընթացքում էլ օգտվել հենց ա՜յս թարգմանչի ծառայություններից:

 

 


Մխիթար Նազարյան