Հրաչյա Աճառյանի «գործով» զբաղվել է անձամբ ՆԳ ժողկոմ Մուղդուսին: Նախաքննությունն ավարտելուց հետո նա գիտնականի առաջ դնում է պատրաստի արձանագրությունը:
- Հրաժարվում եմ ստորագրել,- ասել է Աճառյանը:
- Իսկ գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպասում:
- Գիտեմ, բայց չեմ կարող:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ արձանագրության մեջ ինձ վիրավորող մի խոշոր անճշտություն կա:

 


- Ի՞նչ անճշտություն:
-Ելնելով իմ լեզուների իմացությունից, դուք գրում եք, որ ես հանդիսանում եմ անգլիական, ֆրանսիական, գերմանական, իտալական, ճապոնական, թուրքական, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների հատուկ ծառայությունների գործակալ։ Ես տիրապետում եմ ևս մի քանի տասնյակ կենդանի եւ մեռած լեզուների, այնպես որ հանգիստ կարող եք ավելացնել այդ երկրների հատուկ ծառայությունները նույնպես... Բայց, կրկնում եմ, արձանագրության մեջ կա մի մեծ անճշտություն:
- Ի՞նչ անճշտություն:
- Ես թուրքական լրտես չեմ: Հանեք այդ մեղադրանքը՝ կստորագրեմ արձանագրությունը:

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ