Երեկվա մարտիության տոնական հեռուստաեթերում ամենից սպասվածն ինձ համար ՍՈՒՊԵՐՄԱՄԱ ֆիլմի ցուցադրությունն էր: Շատ էի լսել այդ ֆիլմի մասին' և դրական, և բացասական, և գովեստ, և քննադատություն, սակայն դիտում էի առաջին անգամ:Միանգամից ասեմ, հետաքրքրական ֆիլմ էր: Ունեցած թերություններով հանդերձ բավական հետաքրքիր լուծումներ կային. երևում էր, որ թիմը ահագին աշխատանք կատարել է: Ինձ դուր եկան հատկապես հերոսները, դերասանների կերպարանավորումները, հատկապես, որ որոշների նախատիպերը, ըստ ամենայնի, մեր հասարակության մեջ այնքան էլ անհայտ մարդիկ չեն: Հատկապես ինձ գրավեց Մենուայի կերպարը:
Գարիկ Պապոյանին մեծ շնորհակալություն' իմ ճաշակով գոնե փայլուն էր կատարված մարմնավորումը. առանց փակագծերը բացելու, նույնիսկ մի պահ թվաց, թե հերոսի նախատիպ հանդիսացող անձին մի քանի անգամ պատահական տեսել եմ Երևանի կենտրոնում, հայերանսիրական պաթետիկ դեմքի նժդեհական /կամ գուցե պսևդո-նժդեհական/արտահայտությամբ ու անկրկնելի կասեի նույնիսկ' ֆիրմային "քյանքյուլով": Հետաքրքրական էր նաև փոքրիկ Տիգրանի կերպարը, հատկապես, երբ փորձում էր ֆիլմում մի հատվածում լուրջ դատողություններ անել կյանքի իրական երջանկության մասին' երբ կշեռքի նժարներին Սոնան դրել էր ծնող լինելն, իսկ ինքը ավելացրել էր հակառակ նժարին "շոփինգը":
Ես չգիտեմ, արդյոք սա ֆիլմի ստեղծողների առաջին փորձն էր նման տարողության ֆիլմ ունենալու, սակայն գոնե ինձ համար ֆիլմն այնքանով արժեք ներկայացրեց, որ մտորելու առիթ ունեցա, որովհետև սխալներ կային ու չնակտեցի, որ բազկափոռս անհարմար էր .... /ֆելլինիական ու փելեշյանական անուղղակի մեջբերումներս հասկացաք/ ...
Արման Գրիգորյան