Հույն նշանավոր աստվածաբան, եկեղեցական պատմագրության հայրը համարվող Եվսեբիոս Կեսարացին (շուրջ 260-340 թթ.) իր «Եկեղեցական պատմություն» աշխատության մեջ (Գիրք 9 , գլուխ 8) գրում է. «Կայսր Մաքսիմիանոս Դայան (305-313թթ.) պատերազմ հայտարարեց հայերին, որոնք ի սկզբանե բարեկամ էին Հռոմին: Եւ որովհետեւ նրանք քրիստոնյա էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի պաշտամունքին: Արդ, նա հենց իր բանակի հետ հայերի դեմ պատերազմելիս ջախջախվեց»:

 


Այսպիսով օտար աղբյուրը փաստում է, որ քրիստոնեությունը Մեծ Հայքում պաշտոնապես ավելի վաղ է ընդունվել, քան Հռոմում եւ առաջին անգամ «ՎԱՍՆ ՀԱԻԱՏՈՅ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ» հայերը պայքարի են ելել Հռոմեական կայսրության դեմ։ Այս պատերազմից կարճ ժամանակ անց, 313-ին ընդունած Միլանի էդիկտով (Edictum Mediolani), Կոստանդին Մեծը քրիստոնեությունը Հռոմում ճանաչեց որպես թույլատրելի կրոններից մեկը։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ