Պարոն ավանակ, դու հնազանդորեն վազում ես երկու-երեք խղճուկ շաղգամի գլխի ետևից, իսկ շաղգամների մի ամբողջ դաշտ բաց թողեցիր: Ճիշտ այդպես էլ վարվում են մարդիկ: Մեկը վազ է տալիս փառքի ծաղիկների ետևից, որ Ֆորթունան պահել է նրա քթի տակ, մեկ ուրիշը' շահույթի ծաղիկների, երրորդը' սիրո ծաղիկների ետևից:

 

Իսկ ճանապարհի վերջում նրանք, քո օրինակով, համոզվում են, որ չնչին բաների ետևից են ընկել' թիկունքում թողնելով շատ ավելի կարևոր բաներ' առողջություն, աշխատանք, հանգիստ, ընտանեկան հարմարավետություն:

ՇԱՌԼ ԴԸ ԿՈՍՏԵՐ

 

 

Հովիկ Չարխչյան