Ինձ մեղադրում են այն բանի համար, որ ես անկայուն եմ, չեմ կարողանում երկար հրապուրված լինել միևնույն ցնորքներով, որ ես ներկայանում եմ սեփական երևակայության զոհ, որ շտապում է հասնել հաճույքների հատակը, ասես ձգում է դրանց տևականությունը: Ինձ մեղադրում են նրա համար, որ ես միշտ անցնում եմ նպատակի կողքով, թեև կարող եմ հասնել դրան: Ավաղ, ես ընդամենը փնտում եմ անծանոթ բարօրությունը, որի տենչանքն ինձ հետապնդում է:



Մի՞թե մեղավոր եմ ես, որ ամենուր արգելքներ եմ տեսնում, որ այն ամենն, ինչ վերջացել է, ինձ համար որևէ արժեք չունի: Միևնույն ժամանակ ես զգում եմ, որ սիրում եմ կյանքի զգացողության միօրինակությունը ու եթե դեռ երջանկությանը հավատալու խելահեղությունն ունեմ, ապա դա կորոնեմ սովորության համաձայն:

ՌԸՆԵ ԴԸ ՇԱՏՈԲՐԻԱՆ



Հովիկ Չարխչյան