Եկեք չմոռանանք մեր խիզախ փոքրիկներին, ովքերն պահեցին Հայաստանի պատիվը Եվրատեսիլում: Հաճախ քաղաքական դաշտի, մարդկանց հոգսերի ու շատ ու շատ պատճառներով, մենք մոռացության ենք մատնում մեր կողմից շատ ու շատ սիրելի խիզախ փոքրիկներին, ովքեր, չնայած իրենց մարմնի նրբության ու փոքրության, մեծավարի ու ուժեղ մարդու նման շատ հաճույքով ու մեծ պատվով ներկայացրեցին մեր երկիրը մանկական Եվրատեսիլում:
Գիտեմ, որ շատերիդ համար դժվար է, բայց եկեք երբեք չմոռանանք այս փոքրիկ հրաշքներին ու հնարավորության դեպքում իրենց գովել ու դուխ տալ նորանոր հաջողությունների և ձեռքբերումների համար:

 

 

Այժմ եկեք հիշենք նրանց.
«Առաջին անգամ երկիրը ներկայացրել է Արևիկ խումբը, ով գրավեց երկրորդ հորիզոնականը ընդամենը 1 միավոր տարբերությամբ։ 2008-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ Երգի Հնչյունը» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Լուարա Հայապետյանը իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին Կիևում զբաղեցրե 2-րդ հորիզոնականը։ 2010-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղանակց բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը ստացավ հյուրընկալելու Մանկական Եվրատեսիլը Երևանում։ Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Compass Band-ը զբաղեցրեց լավագույն եռյակի՝ 3-րդ հորիզոնականը իր «Sweetie Baby» երգով։ 2013-ին Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզանականը։ 2014-ին Հայաստանը ներկայացրեց Բեթթին և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (աղբյուր՝ վիկիպեդիա)»:

 

 

Եկեք միշտ ու միշտ հիշենք այս հրաշքներին ու չմոռանանք, որ նրանց մեզ մեծ պատվով ներկայացրին աշխարհում:

Ֆոտո բայ Անկախ:

 

 

Անկախ Հայաստան