Նա այն գրողներից էր, որ ասելիքը չէր վատնում, արտահայտվում էր պարզ ու առանց որևէ տողատակի ընթերցողին ՄՏԱԾԵԼՈՒ առիթ ու հնարավորություն էր տալիս: Խառնվածքի անկեղծ դրսևորումներ, բառերը սակրավորի ճշտությամբ ընտրող և մեր լեզվին տանտիրոջ իրավունքով մոտեցող վարպետ էր կանգնած յուրաքանչյուր գրական գործի ետևում:


Ափսոս, որ կյանքը այլ ուղի նախանշեց նրա համար և ժամանակը թույլ չտվեց գրական ժառանգության նոր բարձունքներ նվաճել:

 

Հայոց նորագույն պատմության բեկումնային մարտահրավերների իսկական հերոսը այսօր կդառնար 56 տարեկան: Կարդացեք Վազգեն Սարգսյան...

 

 

Հովհաննես Մանուկյան