Ի՞նչ է սա նշանակում՝ նախկինում միակ ճիշտ հայտարարված քաղաքական կուրսի ռեվիզիա, ինչպես կասեր կուսակցական մեծ գործիչ Վլադիմիր Ուլյանովը: Ըստ Ազատություն ռ/կ-ի՝ «ԲՀԿ-ում որոշել են նաև, որ պետք է քննարկեն կուսակցության ապագա քաղաքական գիծը, որը նախկինը չի լինելու»: Թեև, անկեղծ ասած, որքան էլ հետևել եմ Հայաստանի քաղաքական գործընթացներին, միևնույն է, չեմ ընկալել, թե որն էր տվյալ կուսակցության քաղաքական գիծը, որովհետև այն փոխվում էր ամեն հնարավոր առիթով: Իսկ եթե այնուամենայնիվ ընդունենք, որ նախկինն ամորֆ էր, ապա դրա բացառումը պետք է լինի խիստ ֆորմալացվածը. կապրենք կտեսնենք՝ կասեր չինմացինչի իմաստուն ծերուկը...

 

 


Վախթանգ Սիրադեղյան