Հասարակությունն անընդհատ ապրելով, գործելով բախվում է զանազան սոցիալական խնդիրների, որոնք սովորաբար տարբեր իրավիճակներում տարբեր երանգ են ստանում: Այսպիսի մի խնդիր է Երևանում վերջերս ակտիվացած տաքսիստների խնդիրը: Խոսքը հատկապես անհատ տաքսիստների մասին է:
Սակայն մարտի մեկից տաքսիստների լիցենզավորման նոր ընթացակարգ է ուժի մեջ մտել, որի համաձայն էապես նվազեցվել է տաքսիստների հարկային բեռը:


Այդ օրենքով անհատ տաքսիստների ամսական 14.500 դրամ հարկի փոխարեն Երևանում վճարելու են 12.000 դրամ, հանրապետության մյուս քաղաքներում' ամսական 8000 դրամ, իսկ գյուղական համայնքների անհատ տաքսիստները պետք է վճարեն 5000 դրամ: Ըստ որում, անհատ տաքսիստների համար վերացել է նաև տարեկան 25.000 դրամ պետական տուրքի պահանջը:


Եվ եթե 12 000 դրամը բաժանում ենք Ամսվա 30 օրերի վրա, ստանում ենք, որ օրական անհատ տաքսու վարորդի հարկը կազմելու է 400 դրամ: Կարծում եմ, սա բավական ցածր հարկ է, եթե մանավանդ հաշվի ենք առնում տարբեր հիմնարկություններում աշխատող անձանց վճարած հարկերը:


Այս ամենի հետ մեկտեղ նոր օրենքով վերացվել են պարտադիր բուժզննման և տեխզննման պահանջները: Այսինքն' անհատ տաքսիստներին աշխատելու համար բավական հարմարավետ պայմաններ են առաջարկվում: Ու նրանց բողոքն անհասկանալի է: Այսպես թե այնպես իրենք ավելի լավ պայմաններում են հայտնվել, քան տաքսի ծառայություններում աշխատող տաքսիստները:

 

 

Էրիկ Մելիքյան