Շվեդիայի անտառներից մեկում է գտնվում Kolarbyn Eco-Lodge անունով յուրօրինակ հյուրանոցը: Այս հյուրանոցի այցելուները հիմնականում քաղաքի ամենասովորական բնակիչներն են, ովքեր հանգիստ են փնտրում քաղաքակրթությունից և քաղաքի թոհուբոհից հեռու: Էկոլոգիապես մաքուր տարածքում հանգիստը մշտապես ուղեկցվում է աշխատանքով, քանի որ այցելուներն իրենք պետք է փայտ հավաքեն և ջուր կրեն իրենց «համարների» համար: Հյուրանոցը ներառում է 12 խրճիթներ՝ առանց ջրի, լույսի և ջեռուցման համակարգի: Երեք օրյա հանգիստ այստեղ արժե մոտ 500 դոլար: