1959թ. մարտի 3-ին հիմնադրվել է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան կամ ուղղակի - Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է: Այն ստեղծվել է 1921թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։
Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։
1945թ.-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957.թ-ին։
1959.թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։
1962 թ-ին Մատենադարանը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։
Հ.Գ. Մատենադարանը,որը մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։
Շնորհավոր ՀԱՅ ԱԶԳ
Գրիգորյան Ժորա