Զարմանում եմ, երբ Հայաստանը լքած և Արևմուտքում, հատկապես ԱՄն-ում ապաստանած անձինք այդ երկիրը համարում են չարիք, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի հույս և ապավեն: Այստեղ է, որ Ջիվանը կասեր. «Խելքին աշեցեք»: Հարգելիներս, եթե դա այդպես է՝ ինչո՞ւ եք ձեզ և ձեր ժառանգների «բարոյական» ապագան վտանգել՝ գնալով այդ երկիրը, փոխանակ մեկնելու Ռուսաստան: Սա մեկ: Երկրորդ, դուք երևի չե՞ք հասկանում, որ Ռուսաստանում ոչ միայն չեն հարգում մեզ, այլև թքած ունեն մեզ վրա՝ անվանելով «чернажопы» (սև քամակավորներ) կամ չտարբերակելով մեզ կովկասցի այլ ազգերից, այդ թվում՝ մահմեդական:

 

 

Չե՞ք հասկանում, որ Ռուսաստանը կայսերապաշտ երկիր է, և այն իր տարածքի ու ռեսուրսների հաշվին կարող է գոյատևել որքան ասես, իսկ մեր երկիրը փոքր է, այսօր էլ՝ ավելի քան թույլ ու աղքատ, ու նրա միակ իրական հարստությունը մարդն է: Բայց այդ հարստությունը կարող է իրացվել միայն ազատ լինելով, իսկ դա ռուսները մեզ թույլ չեն տա: Հենց դուք, որ ձեզ իրացրել եք ամերիկաններում, իրացրել եք հենց ազատության պայմաններում, ու հայ եք մնացել, ու կարող եք Ամերիկա հայհոյել, իսկ Ռւսաստանում դա ձեզ ուղղակի թույլ չէին տա, չնայած Ռուսաստանը չի, որ կարող է հանդես գալ որպես բարոյականության մարմնացում: Դժվա՞ր է այսքանը հասկանալ՝ չեմ հասկանում...

 

 

 

Վախթանգ Սիրադեղյան