Վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել շրջանառության հարկի մասին նոր օրինագիծը, ըստ որի, շրջանառության հարկը 3,5-ից դառնալու էր 1% պարտադիր փաստաթղթաշրջանառության պայմաններում:
Ինչպես հիշում ենք կառավարությունը ընդառաջ գնալով խորհրդակցություն կազմակերպեցին ՓՄՁ ներկայացուցիչների մասնակցությամբ: Որոշում կայացվեց օրենքը վերամշակել և հնարավորինս մատչելի դարձնել բոլոր շահագրգիռ կողմերի համար:
Օրեր առաջ հրապարակվեց օրենքի նոր նախագիծ, ըստ որի շրջանառության հարկի դրույքաչափը փաստաթղթերի առկայության դեպքում լինելու է 1 իսկ դրանց բացակայության դեպքում 5%: Բացի վերը նշվածից բարձրացվում է շրջանառության հարկ վճարող համարվելու համար հասույթի առավելագույն շեմը: Ներկայիս 58,35 մլն դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել նոր շեմ' 113,4 մլն դրամ:
Այսպիսի փոփոխությունները պարունակում են մի շարք դրական միտումներ.
1.խրախուսում է ստվերային դաշտից դուրս գործելը, քանի որ այդպես կարելի է խնայել ամբողջ շրջանառության շուրջ 4%-ը
2.մարդիկ ընտրության առաջ կանգնելով ընտրելու են այն մատակարարին, ով կտրամադրի գնման փաստաթուղթ, այդպիսով նրանց նույնպես բերելու են հարկային դաշտ:
Անի Սանոսյան