Ուրախ եմ արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ բնականաբար՝ առաջ բերել բազմաթիվ հարցեր:
Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից:
Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել եւ ինչու՞, ում հետ չի պատրաստվում համագործակցել եւ ինչու՞: Այս եւ բազմաթիվ նմանօրինակ հարցեր են շրջանառվում համացանցում եւ հանրային շրջանակներում:
Ինչպե՞ս կարելի է աջակցել Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը: Ի՞նչ երաշխիք կա, որ այն հերթական անգամ չի հիասթափեցնի ժողովրդին ու չի ծախվի:
Այս եւ այլ հարցերին պատասխանելու համար հանդիպումների շարք ենք նախաձեռնում «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գրասենյակում: Եթե այդ հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեք, խնդրում ենք հավանել սույն գրությունը, կամ պարզապես նամակ գրել ֆեյսբուքյան իմ էջին ու մենք Ձեզ կհրավիրենք հանդիպման:
Նիկոլ Փաշինյան