Տատս 100 տարուց ավել ապրեց: Ցեղասպանության վկան էր: Մի օր հեռուստատեսությունից եկան նրան նկարելու: Տեսախցիկը տեղադրեցին ու խնդրեցին տատիս, որ պատմի: Լավ հիշողություն ուներ, այնպիսի դրվագներ ու մանրամասներ էր մտաբերում, որ ապշելու բան էր: Բայց այս անգամ ինչ-որ բան իր հունով չհոսեց: Համենայն դեպս, լրագրողը դժգոհ էր:

 

 

Տատս ասում էր. «Քրդերը մեզ կոտորեցին»: Լրագրողն ընդհատում էր նրան և ուղղում էր. «Թուրքերը, տատի, ոչ թե քրդերը»: Հետո պատմությունն առաջ էր հրվում ու տատս դարձյալ կրկնում էր. «Քրդերը տեղահանեցին… Քրդերը թալանեցին… Քրդերը սպանեցին…»:
Նկարահանողները հիասթափված գնացին: Իսկ տատս հանգիստ էր: Նա հրաշալի հիշողություն ուներ…

 

 

 

Հովիկ Չարխչյան