Ջակոմո Լուիջի Չամչյան (1857-1922)

Ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը

Հայ նշանավոր գիտնական, քիմիկոս, ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիր, Ջակոմո (Հակոբ) Չամչյանը հայտնի պատմաբան Միքայել Չամչյանի զարմիկն է: Ծնվել է Իտալիայի Տրիեստ քաղաքում՝ 1857թ., պոլսահայ ընտանիքում: Ջակոմոն նախ սովորել է Տրիեստի դպրոցում, այնուհետեւ Վիեննայի ու Հեսենի համալսարաններում: 1887-ին շահել է Լինչեի թագավորական ակադեմիայի մրցանակն ու դարձել Պադուայի, իսկ երկու տարի անց' Բոլոնիայի համալսարանի ռեկտոր: Իտալիայի, Ֆրանսիայի, Պրուսիայի, Բավարիայի, Շվեդիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների տասնյակ ակադեմիաների անդամ հանդիսացող մեր հայրենակիցը՝ 1910 թ. ընտրվել է Իտալիայի Սենատի անդամ: Իտալիայի կառավարությունը Չամչյանի կիսանդրին կանգնեցրել է Բոլոնիայի համալսարանի առջեւ: Գիտնականի անունով է կոչվել Տրիեստի հայկական փողոցը, ինչպես նաեւ Բոլոնիայի քիմիական ինստիտուտը, որը կառուցվել է նրա մտահղացմամբ:

 

 

1979 թվից Իտալիայում գոյություն ունի Չամչյանի անվան ամենամյա մրցանակ: Պադուայի ու Բոլոնիայի համալսարանների պրոֆեսորը գրել է շուրջ 400 գիտական աշխատություններ: Չամչյանը մոտ 100 տարի առաջ դրել է նաեւ կենսատեխնոլոգիայի հիմքերը: Պարգևատրվել է Սավոյայի Պատվո և Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշաններով: Ինը անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, սակայն, դժբախտաբար, չի արժանացել դրան: Հավանաբար ազգությամբ հայ լինելը խանգարել է: 1914 թ. Նոբելյան մրցանակն ստացել է ամերիկացի Թեոդոր Վիլյամ Ռիչարդը, որը Չամչյանից ընդամենը մեկ ձայն ավել է ստացել:
Մահացել է Բոլոնիայում՝ 1922թ. հունվարի 2-ին։

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ