Պերմյակովից, Բերձորից, կարտոֆիլային «լրջագուն» ակցիայից, գերեզմանային այցելություններից, VTB բանկի արձանիկը «բռնաբարելուց» պրծանք, հիմա էլ Նեմցովը…
Սկսեցին հայկական ֆեյսբուքյան կարկառուն քրեագետ-քաղաքագետ վերլուծաբանները ռուսական, արևմտյան լրատվամիջոցներից քաղած հազար ու մի այլազան վարկածների քննարկումները, կարծիքները, մեկնաբանությունները:
Կրկին սկսեցին բաժանվել երկու բանակի, անխնա իրար կոկորդ կռծել, հայհոյել, վիրավորել, հեռացնել ընկերների շարքից, բլոկ անել: Մի խոսքով հերթական ֆեյսբուքյան պատերազմ պուտինամետների և նրան ատողների, արևմտամետների ու ռուսամոլների միջև:
Բայց չհասկացա, ուրիշ բան ու գործ չունե՞նք...Ռուսաստանցու շատ պետքն է՞, թե մեր Հայաստանում ու՞մ սպանեցին, ի՞նչ եղավ, ի՞նչ կատարվեց: Աշխարհի բոլոր դարդ ու ցավը տվել են մե՞զ' հայերի՞ս…Մենք' հայերս, ուրիշ խնդիրներ, հոգս, պրոբլեմներ չունե՞նք…
Ա′յ մարդ ապրեք ձեր կյանքով, ձեր երկրի պրոբլեմներով և վերջապես ձեր տափակ կարտոֆիլային ակցիաներով, արձանաբռնաբարիչ քննարկումներով կամ «դեժուրնի» ավտոերթերով: Այս անգամ էլ թողեք առանց մեզ' հայերիս տանջվեն ռուսներն ու մնացյալ ազգերը: Համոզված եմ, հաստատ առանց մեզ էլ գլուխ կհանեն…
Ռոբերտ Մելքոնյան