Հոլանդացի անտառապահ Bruni de Grunne-ն և ճարտարապետ  Nicolas d’Ursel-ը նախագծել են օրիգինալ մի շինություն, որը կարելի է կախել ծառերի արանքում: Շինության մակերեսը 16 քառ. մետր է և անգամ անուն ունի՝ Dom’Up: Հեղինակները վստահեցնում են, որ Dom’Up-ը կարելի է հավաքել և կախել ընդամենը 2 օրում և դրա համար ոչ մի տեխնիկա հարկավոր չէ: Ամրակները հատուկ այնպես են ստեղծվել, որ ծառերին վնաս չհասցնեն: