Սոցիալական փաթեթի շահառուներին 2015-ի հունվարից հնարավորություն է ընձեռնվել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարները ուղղել նաև ապահովագրական ընկերությունների միջոցով հետևյալ առողջապահական ծառայությունների ձեռքբերմանը, որոնք ընդգրկված չեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում.
1) արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում'
ա. մասնագիտական բժշկական խորհրդատվություններ և զննումներ,
բ. բազային փաթեթի շրջանակներում համավճարային եղանակով իրականացվող' առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցում.

 


2) ամբուլատոր բուժման ընթացքում բժշկի կողմից նշանակված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցում' ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով և չափաքանակների շրջանակներում.

 


3) ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)'
ա. ատամի կարիեսի և (կամ) նրա բարդությունների բուժում, այդ թվում' պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,
բ. ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),
գ. ատամի հեռացում' ըստ ցուցումների,
դ. սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված բարդությունների բուժում:
Միեւնույն ժամանակ սոցփաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն'

 


1) առանց բժշկական ցուցումների իրականացվող արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և ծառայությունները (բացառությամբ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության), ինչպես նաև դրա ընթացքում օգտագործված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի բացառություններում նշված հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային բուժումը' բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների:

 

 

 

Լիլիա Գրիգորյան