Լուսանկարիչ Արի Սեթ Կոհենը լուսանկարում է նրբաճաշակ և էլեգանտ մեծահասակ կանանց: Իր մոդելներին նա հանդիպում է Նյու Յորքի փողոցներում: Նրանցից ամենաերիտասարդը 59 տարեկան է, իսկ ամենամեծահասակը՝ 102: Նրանք գիտեն, որ իրական գեղեցկությունը հավիտենական է: Իսկ ճաշակն ու ոճը տարիների ընթացքում ավելի են հղկվում:
Լուսանկարների հերոսուհիները չեն թաքցնում իրենց տարիքը, իրենց վարսերը, ինչպես նաև գումար չեն ծախսում պլաստիկ վիրահատությունների վրա: Նրանք շատ հպարտ են քայլում կյանքի ճանապարհով. անհնար է չհիանալ այս կանանց գեղեցկությամբ: