Որքանով տեղյակ եմ՝ Մեծամորը հայկական քաղաք է, գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Եւ, քանի որ ատոմակայանը կառուցված է Մեծամորում, ապա, բնականաբար, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Որքանով տեղյակ եմ՝ ատոմակայանը էլեկտրաէներգիայի աղբյուր է եւ, որքանով տեղյակ եմ, այն երկրներում, որտեղ ատոմակայան գործում է, տվյալ երկրներում էլեկտրաէներգիան եթե անվճար չէ, ապա գոնե շատ ցածր սակագին ունի՝ երկրի սպառողների համար:

 

 

Հիմա, փաստորեն, մենք ատոմակայան ունենք (կամ չունենք, բայց այդ մասին տեղյակ չենք), բայց պատրաստվում են քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, որն առանց այդ էլ, բավական բարձր է մեզ համար: Լավ է գոնե էն Երազ մակնիշի ավտոմեքենաների թողարկումն է դադարեցվել վաղուց...այլապես, ըստ էլեկտրաէներգիայի հետ կապված՝ սակագների բարձրացման տրամաբանության, հիմա Երազ մակնիշի ավտոմեքենաները եթե արդադրվեին, ապա այսօր արդեն կսկսեին քննարկել այդ մեքենաների արժեքը բարձրացնելու հարցը, այն մոտեցնելով կամ հավասարեցնելով ասենք...Ռոլս Ռոյսի գների մակարդակին...Լավ ենք պրծել, փաստորեն.

 

 

 

 

Մենուա Մեհրաբյան