Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվել է մի շարք հարցեր: Գործադիրի օրակարգում եղել է նաև սահմանամերձ բնակավայրերին օգնություն տրամադրելու հարցը:
Մասնավորապես կառավարության որոշման համաձայն ս.թ. հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում կհատկացվի մոտ 6.5 մլն դրամ:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը վերականգնում է Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստը:
Գործադիրի ղեկավարը նշել է. «Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»:
Հուսանք, որ սահմանամերձ համայնքներին աջակցությունը կլինի շարունակական:
Գրիգորյան Ժորա