2014թ. արձանագրվել է գյուղատնտեսության մասնաբաժնի աճ ՀՀ համախառն ներքին արդյունքի մեջ: Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 7,2 տոկոսով, իսկ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկել արդյունաբերության համախառն արտադրանքի 38,4 տոկոսը: Բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6,9 տոկոսով, անասնապահությանը՝ 7,8 տոկոսով:
3,2 տոկոսով բարձրացել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը, 14,6 հազար հեկտարով ավելացել են մշակովի ցանքատարածությունները: Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին գյուղատնտեսության նախարարության 2014թ.-ի կատարած աշխատանքի մասին հաշվետվությունը ներկայացնելիս հայտնել է նախարար Սերգո Կարապետյանը:
Մանե Զաքարյան